top of page

Հաշվապահ (հեռավար)

Երևան, ՀՀ

Ամբողջ դրույքով

Պահանջները

• Հաշվապահական, հարկային և կառավարչական հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ վարում, ձևավորում և տրամադրում,

• Հարկային և հաշվապահական հաշվետվությունների կազմում և հանձնում ՀՀ գործող օրենսդրության համապատասխան,

• Հաշվապահական հաշվառման բոլոր ոլորտների ամենամսյա ձևակերպում` հաշվապահական, հարկային և կառավարման հաշվառման քաղաքականության համապատասխան,

• Հարկային պլանավորում. հարկային և հաշվապահական հաշվառման օրենսդրության պահանջների պահպանում, փոփոխությունների հետևում,

• Պայմանագրերի վերլուծություն հաշվապահական և հարկային հաշվառման, տնտեսական նպատակահարմարության և հարկային հետևանքների տեսանկյունից՝ համագործակցելով իրավաբանական վարչության հետ,

• Աուդիտորական ընկերությունների և հարկային մարմինների հետ համագործակցություն,

• Հաշվապահական հաշվառման և փաստաթղթերի կառավարման բիզնես գործընթացների ավտոմատացման և օպտիմալացման նախագծերի իրականացում,

• Աշխատանք բանկերի հետ՝ ներառյալ արտաքին առևտրային գործառնությունները, գործարքների անձնագրերը, հաշվետվությունները:

• Աշխատավարձի, վերջնահաշվարկի և ամենամյա արձակուրդի վճարումների հաշվարկ


Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները gm@marketclick.info էլ. հասցեով` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը (Հաշվապահ):

«MarketClick»-ը պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայությունների ընկերություն է, գործում է 2019 թվականից ։
Համապատասխանելով բոլոր պահանջներին, լուծում ենք մեր առջև դրված խնդիրները։ Օգնում ենք օտարերկրյա ընկերություններին մասնաճյուղեր գրանցել Հայաստանում,նաև սկսնակ ձեռներեցներին՝ վարել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը։
Մեր աշխատակիցների փորձն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ծառայությունների մատուցում, ՏՏ ոլորտ, առևտուր, անշարժ գույքի սպասարկում և այլ տեսակի առևտրային գործունեություն:
Մենք մշտապես հոգում ենք մեր մասնագետների մասնագիտական աճի մասին, պարբերաբար մասնակցում ենք օրենսդրության վերջին փոփոխությունների վերաբերյալ սեմինարների և դասընթացների:

Մեր Մասին

bottom of page