top of page
Search

Ո՞ր ընկերություններն են կարող ստանալ ՏՏ հավաստագիր և օգտվել հարկային արտոնություններից

Writer: MarketClickMarketClick

Համաձայն ՀՀ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը համապատասխանում է ստորև պայմաններին կարող են ստանալ ՏՏ հավաստաիր և օգտվել հարկային արտոնություններից


  • ծրագրային ապահովման մշակում, որը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը, համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբկայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և (կամ) մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցումը պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին,

  • խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, որը ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները,

  • համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, որը ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և (կամ) տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայություններ,

  • տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, որը ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակումը (օգտագործողների տրամադրած կամ բնօրինակ ծրագրերի կիրառմամբ տվյալների լրիվ մշակումը, տվյալների ավտոմատացված մշակումն ու ներանցումն ապահովող ծառայությունները, ներառյալ` տվյալների հիմնապահեստների կառավարման ծառայությունները) և հարակից ծառայությունները, կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված՝ ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում,

  • վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, որոնք ներառում են գործողություններ՝ կապված վեբկայքերի հետ՝ որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով, գործողություններ՝ կապված այլ վեբկայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես, օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը,

  • տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում.


Որոնք են հարկային արտոնություններ ՏՏ ընկերությունների համար


  • 0% շահութահարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի զուտ եկամտի 18% -ի փոխարեն)

  • 0% ավելացված արժեքի հարկ

  • 10% աշխատողների եկամտային հարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի 21% -ի փոխարեն):


Իսկ որքան են ՏՏ հավաստագրի տրամադրման ժամկետները և տևողույունը


Համաձայն ՀՀ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի իրավաբանական կազմակերպությունները կամ անհատ ձեռներեցները հավաստագրման համար պարտավոր են դիմել պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում: Հավաստագրի տևողության ժամկետը 5 տարի է, իսկ տրվում է համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո 30-40 օրվա ընթացքում։


Ինչով կարող է Ձեզ օգնել MarketClick հաշվապահական ընկերությունը


Ձեզ կմատուցենք մասնագիտացված խորհրդատվություն Հայաստանում ՏՏ ընկերության վկայական ստանալու, հարկերի, բանկային հաշիվ բացելու, վճարումների վերաբերյալ, ինչպես նաև կգրանցենք Ձեր իրավաբանական կազմակերպությունը և կվարենք նրա հաշվապահական հաշվառումը Հայաստանի Հանրապետության ստանդարտներին համապատասխան։

Ընկերություն բացելու համար փաստաթղթերի ներկայացումն հնարավոր է իրականացնել հեռակա կարգով։ Հնարավոր է կիրառել պարզեցված հարկային համակարգ։

Մեր մասնագետները կօգնեն նաև Հայաստանում արտարժութային եկամուտների օրինական ստացման և հաշվի առնելով բոլոր նրբությունները՝ կօգնենք ֆինանսական մարմիններին ճիշտ տրամադրել գործարքների վերաբերյալ փաստաթղթերը և անսխալ կվերահաշվարկենք եկամուտը։


Մենք նաև օգնում ենք ձեզ հարմար բանկի ընտրության և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման հարցում։

Մենք կլրացնենք և կպատրաստենք ՏՏ հավաստագիրը ստանալու դիմումի բոլոր փաստաթղթերը։


Որոնք են ՏՏ հավաստագիր ստանալու համար պահանջները կամ սահմափակումները


Բոլոր դիմորդ ընկերությունները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.


  • ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով, պայմանով, որ չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում և այլ տնտեսավարող սուբյեկտի դուստր ընկերություն չեն.

  • աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը:

  • Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:

  • Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված աշխատողների թիվը հավաստագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել 30-ը:

  • Հավաստագրված անձինք՝

1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն հոդվածի 2-4-րդ մասերում նշված պահանջները.

2) չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:

 
 
 

Commenti


Post: Blog2_Post

MarketClick

  • Facebook
  • Whatsapp
  • 986956_telegram_icon (1)
  • 280376459_1047625926177614_3837282206025403149_n_edited
  • 281503746_5169830083105798_5259761112150528579_n_edited

+374 91 011343

Հայաստան, 0014, Երևան
Նիկողայոս Տիգրանյան փող., 27 շենք

bottom of page