Երբ խոսքը գնում է հաշվապահական հաշվառման մասին, բիզնեսի սեփականատերերն ունեն երկու տարբերակ՝ վարձել ներքին հաշվապահի կամ դիմել աութսորս հաշվապահական ծառայություններ մատուցող որևէ մասնագիտացված ընկերության: Երկուսն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը։ Սակայն ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որն է ճիշտ ընտրությունը Ձեր բիզնեսի համար:
Այս գրառման մեջ մենք կուսումնասիրենք աութսորս կամ արտապատվիրված հաշվապահության դրական և բացասական կողմերը և կօգնենք Ձեզ որոշել, թե որ տարբերակն է լավագույնը Ձեզ համար:
Աութսորս հաշվապահության դրական կողմերը
Ծախսերի խնայողություն
Հաշվապահական հաշվառման գործառույթների աութսորսինգը կարող է շատ ավելի ծախսարդյունավետ լինել, քան հաշվապահների ներքին թիմ պահելը: Ծառայություններ մատուցող ճիշտ ընկերություն ընտրելու դեպքում ձեռնարկատերերը կարող են երկարաժամկետ կտրվածքով շահել, քանի որ չեն վճարում ներքին հաշվապահի, հաշվապահական ծրագրերի, լրացուցիչ գրասենյակային տարածքի և տեխնիկայի համար, խնայում են ֆինանսական միջոցներ, որոնք կարող են ներդնել իրենց բիզնեսում կամ ուղղակի խնայել։
Կենտրոնացում հիմնական բիզնեսի վրա
Հաշվապահական գործառույթների աութսորսինգ կատարելով՝ ձեռնարկությունները կարող են կենտրոնանալ իրենց հիմնական աշխատանքների վրա և հաշվապահական հաշվառումը թողնել փորձառու մասնագետներին: Սա թույլ կտա բիզնեսի սեփականատերերին և մենեջերներին կենտրոնանալ ռազմավարական նախաձեռնությունների վրա, որոնք կարող են օգնել զարգացնել բիզնեսը:
Հասանելիություն նորագույն տեխնոլոգիաներին
Երբ ձեռնարկություններն արտապատվիրում են իրենց հաշվապահական գործառույթները, նրանք հասանելիություն են ստանում նորագույն հաշվապահական ծրագրերի և գործիքների: Սա կարող է օգնել ձեռնարկություններին խնայել ժամանակը և բարելավել արդյունավետությունը։ Ըստ այդմ՝ նրանք օգտվում են տեխնոլոգիական այնպիսի հնարավորություններից, որոնք, հավանաբար, չէին կարող իրենց թույլ տալ, եթե ունենային ներքին հաշվապահ կամ հաշվապահական թիմ: Դրանցից են, օրինակ, մասնագիտացված CRM համակարգերը կամ ամպային համակարգերը, ինչը թույլ է տալիս օպերատիվ կերպով տնօրինել և պատասխանել ձեռնարկատիրոջը հետաքրքրրող հարցերին։
Ոլորտային փորձառություն
Հաշվապահական գործառույթների աութսորսինգի արդյունքում ձեռնարկությունները կարող են օգտվել փորձառու հաշվապահների գիտելիքներից և փորձից․ վերջիններս քաջատեղյակ են ոլորտային փոփոխություններից և հմտացած են լուծելու բարդ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ ոլորտում: Սա թույլ կտա լինել վստահ, որ ֆինանսները կառավարվում են փորձագետների կողմից, ինչպես նաև տեղեկացված լինելհամապատասխան օրենքներում արվող փոփոխությունների մասին և խուսափել հնարավոր խախտումներից։
Շարունակական աշխատանք
Հաշվապահական գործառույթներն արտապատվիրելով՝ ընկերության հետ պայմանագիր կնքելու դեպքում Դուք վճարում եք մեկ հաշվապահի համար, մինչդեռ իրականում Ձեր բիզնեսի համար աշխատում է ոչ թե մեկ անձ, այլ մի խումբ հաշվապահներ, որոնք փոխարինում են իրար արձակուրդների, հիվանդանալու կամ անհասանելի լինելու դեպքում։
Աութսորս հաշվապահության բացասական կողմերը
Այնուամենայնիվ, հաշվապահական աութսորսինգը ունի նաև բացասական կողմեր։
Թույլ վերահսկողություն
Հաշվապահական գործառույթները աութսորս ընկերության հանձնելիս ընկերությունները կարող են որոշակիորեն կորցնել սեփական ֆինանսների հանդեպ վերահսկողությունը: Սա կարող է ձեռնտու չլինել այն ձեռնարկություններին, որոնք ցանկանում են հստակ տիրապետել իրենց ֆինանսներին և ցանկանում են ինքնուրույն կայացնել իրենց դրամական միջոցների վերաբերյալ բոլոր որոշումները: Նման դեպքերում գործարարները պետք է պահանջեն, որ աութսորս ընկերության հաշվապահը իրենց ուղարկի փոխանցման հանձնարարականները, և բանկային փոխանցումներն իրականացնիանմիջապես գործարարը։
Ռիսկերի ավելացում
Հաշվապահական գործառույթները աութսորս ընկերության վստահելու դեպքում ընկերություններըպետք է վստահեն ծառայությունը մատուցողին՝ ֆինանսնական գործարքները պատշաճ կերպով կարգավորելու համար: Եթե ծառայություն մատուցողի հետ խնդիր է ծագում, կամ եթե վերջինս անփույթ է վարվում հաճախորդների ֆինանսական տվյալների հետ, դա կարող է հանգեցնել բիզնեսի զգալի ռիսկի և վնասի: Նման խնդիրներից խուսափելու համար գործատուն պետք է ուշադիր լինի հաշվապահական գործառույթների աութսորսինգով զբաղվող ընկերության հետ կնքվելիք պայմանագրին՝ հասկանալու համար, թե դիմացի կողմը ինչ պատասխանատվություն է վերցնում իր վրա։
MarketClick-ը պայմանագրով կրում է հաշվապահության սխալ վարման դեպքում գոյացած և հարկային մարմինների կողմից դուրս գրված տուգանքների մարման պարտավորությունը։
Մասնագիտացված ծառայություններ առաջարկելու անկարողություն
Արտապատվիրված հաշվապահական գործառույթների մեկ այլ բացասական կողմ կա․ հնարավոր է, որ ձեռնարկությունները չկարողանան օգտվել իրենց անհրաժեշտ այլ մասնագիտացված ծառայություններից: Օրինակ՝ եթե բիզնեսը կարիք ունի հարկային խորհրդատվության կամ ֆինանսական պլանավորման, ապա արտաքին հաշվապահական ծառայություններ մատուցողը չի կարող նման գործառույթ կատարել: Սա կարող է սահմանափակել ծառայությունների շրջանակը, և բիզնեսի համար ավելի դժվարացնել իր կարիքների համար համապարփակ լուծում գտնելը:
Ընդհանուր առմամբ՝ հաշվապահական հաշվառման գործառույթների աութսորսինգը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Նախքան որոշում կայացնելը՝ գործարարները պետք է ուշադիր կշռադատեն դրանք, քանի որ միանշանակ ճիշտ լուծում չկա:
Լավագույն որոշումը կախված է բիզնեսի հստակ կարիքներից և նպատակներից, ինչպես նաև բյուջեից և ռեսուրսներից: Եթե հաշվապահական հաշվառման գործառույթների աութսորսինգը ճիշտ կատարվի, այն կարող է գումար խնայելու և բիզնեսի հիմնական իրավասությունների վրա կենտրոնանալու հիանալի միջոց լինել:
Եթե ցանկանում եք գտնել հաշվապահական ծառայությունների լավագույն մատակարարին, որն անհատական մոտեցում կցուցաբերի Ձեր բիզնեսին,ապա կապ հաստատեք մեզ հետ։
Մենք կօգնենք Ձեզ այնպիսի հարցերում, ինչպիսիք են հարկային խորհրդատվությունը, հաշվապահական հաշվառման ներդրումը և վերականգնումը, ինչպես նաև հարկային հաշվառման կատարումը ՀՀ գործող օրենսդրության համապատասխան և ավելին։
Comments