top of page
Search

Հարկային և հաշվապահական հաշվառում․ ո՞րն է տարբերությունը

Writer: MarketClickMarketClick

Յուրաքանչյուր ձեռներեց, անգամ իր առաջին ընկերությունը բացող սկսնակը, գիտի, որ անհրաժեշտ է վարել հաշվապահական հաշվառում։ Ընդ որում՝ կարծիք կա, որ հաշվապահական հաշվառումը լուծում է ընկերության ֆինանսների հետ կապված բոլոր խնդիրները։ Սա, սակայն, այնքան էլ ճիշտ չէ։

Փորձառու գործարարները գիտեն, որ կա մի քանի տեսակի հաշվառում ՝ հարկային և հաշվապահական։ Սակայն ոչ բոլորն են լիարժեք հասկանում, թե ինչպես են դրանք կապված միմյանց հետ։ Հիմա փորձենք հասկանալ։



Հարկային հաշվառում

Ընդունված է, որ գործարարը հարկ է վճարում պետությանը։ Որպեսզի գործարարը վճարի նախատեսված հարկերը, պետությունը պարտադրում է նրան վարել ֆինանսների հաշվառում։ Այս տեսակի հաշվառումը կոչվում է հարկային։

Հարկային հաշվառման նպատակն է հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը ընկերության ֆինանսների շարժի վերաբերյալ՝ հարկերը ճշգրիտ հաշվարկելու նպատակով, և սահմանված կարգով փոխանցել այդ տեղեկատվությունը պետությանը։ Այս տեսակի հաշվառումը վարելու ձևը և ժամկետները խիստ կանոնակարգված են հարկային ծառայության կողմից։ Հայաստանում դրա կարգավորող աղբյուրներն են Հարկային օրենսգիրքը, հարկային ծառայության և այլ մարմինների օրենքներն ու ցուցումները։

Հաշվառման եղանակի հետ կապված հարցերի զգալի մասը կախված է հարկային համակարգից: Հայաստանում իրավաբանական անձը հնարավորություն ունի օգտվելու մի քանի համակարգերից, և հարկերը գանձվում են տվյալ համակարգին համապապատասխան ձևով։ Այս թեմայով մենք ունենք առանձին հոդված, կարող եք ընթերցել այն՝ անցնելով հղումով։



Հաշվապահական հաշվառում

Ինչպես հարկայինը, հաշվապահական հաշվառումը ևս հիմնվում է պետության կողմից սահմանված չափորոշիչների վրա։ Բացի հարկային բազան հաշվարկելուց, այն նպատակ ունի նաև գնահատել ընկերությունը՝ միասնական չափորոշիչներին համապատասխան։

Հաշվապահական հաշվառումը Հայաստանում ունի օրենքով ամրագրած չափորոշիչներ։ Հաշվապահական հաշվառում վարելը մտնում է ցանկացած իրավաբանական անձի պարտականություների մեջ։ Որպես կանոն, երբ գործարարը փորձում է ինքնուրույն գլուխ հանել հաշվապահությունից կամ հասկանալ հաշվապահի բացատրությունները, նա բախվում է հենց օրենքում նշված նորմերին և տերմինաբանությանը։

Հաշվապահական հաշվառումը պարունակում է տեղեկություն այն մասին, թե ինչ ռեսուրսներ, ինչ քանակի և ինչ վայրում ունի կամ ուներ տվյալ ձեռնարկությունը կոնկրետ ժամանակահատվածում, ինչ ապրանք կա պահեստում կամ ճանապարհին, որքան դրամական միջոցներ կան դրամարկղում և հաշվեհամարին, արդյոք ընկերությունն ունի պարտքեր վարկերի կամ այլ տեսքով։


Այսինքն՝ հաշվապահական հաշվառման տերմինաբանության հետևում ընկած է ընկերության գործընթացների տնտեսական էությունը։ Սակայն այն ունի իր սահմանափակումները․

ա) հաշվապահական հաշվառումը չունի ճկունություն, որը հաճախ անհրաժեշտ է բիզնեսի կառավարման տեսանկյունից այս կամ այն փաստերի ճշգրիտ մեկնաբանության համար։


բ) հաշվապահական հաշվառմանը հաճախ պակասում է այն խորությունը, որն անհրաժեշտ է որոշում կայացնելու համար։ Եվ, ինչն առավել հատկանշական է, պատասխանները, որոնք բիզնեսը կարող է ստանալ միայն հաշվապահական պատկերից, կարող են ձեռնարկատիրոջը տանել սխալ ուղղությամբ։


գ) հաշվապահական հաշվետվությունը կրում է «պատմական բնույթ», այսինքն՝ հավաքվում է տեղեկատվություն որոշակի ժամանակահատվածի կտրվածքով և ցույց է տալիս ընկերության վիճակը արդեն անցած ժամանակաշրջանում (օրինակ՝ անցած եռամսյակի կամ տարվա համար)։


Ֆինանսների կառավարման առումով գործարարների շրջանում տարածված սխալ է սահմանափակվելը հաշվապահի ծառայություններին դիմելով՝ հարկային և հաշվապահական հաշվառումն իրականացնելու համար, և հետո փորձել ստանալ նրանից ընկերության ֆինանսների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները։ Պետք չէ մոռանալ, որ հաշվապահի հիմնական առաջադրանքն է ապահովել հարկերի ճշգրիտ հաշվարկը։


MarketClick ընկերությունն առաջարկում է և՛ հարկային, և՛ հաշվապահական հաշվառման ծառայություններ։ Մեր մասնագետների անվճար խորհրդատվությունը կօգնի Ձեզ կողմնորոշվել հենց Ձեր բիզնեսի կարիքների հարցում։




 
 
 

Comments


Post: Blog2_Post

MarketClick

  • Facebook
  • Whatsapp
  • 986956_telegram_icon (1)
  • 280376459_1047625926177614_3837282206025403149_n_edited
  • 281503746_5169830083105798_5259761112150528579_n_edited

+374 91 011343

Հայաստան, 0014, Երևան
Նիկողայոս Տիգրանյան փող., 27 շենք

bottom of page