ՄԵՐ ՄԱՍԻՆ
MarketClick-ը պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայությունների ընկերություն է, գործում է 2019 թվականից։
Համապատասխանելով ժամանակակից շուկայի բոլոր պահանջներին՝ լուծում ենք մեր առջև դրված ցանկացած բարդության խնդիր։ Մեր թիմն օգնում է օտարերկրյա ընկերություններին մասնաճյուղեր գրանցել Հայաստանում, իսկ սկսնակ ձեռներեցներին՝ հեշտությամբ վարել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը։
Մեր մասնագետների փորձն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ծառայությունների մատուցում, ՏՏ ոլորտ, առևտուր, անշարժ գույքի սպասարկում և առևտրային գործունեության մի շարք այլ տեսակներ:
Մենք մշտապես հոգ ենք տանում մեր թիմի մասնագիտական աճի մասին․ պարբերաբար մասնակցում ենք սեմինարների և դասընթացների՝ կատարելագործելով մեր գիտելիքներն ու մնալով տեղեկացված օրենսդրական վերջին փոփոխությունների մասին։
MarketClick հաշվապահական ընկերությունն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում պատվիրատու ընկերությունների հաշվապահական հաշվառման գաղտնիության, հավատարմության, ճշգրտության, տեսանելիության և ծառայությունների՝ ժամանակին և պատշաճ կատարման համար: